2021թ. սեպտեմբերի 9-ին Լիդիցե քաղաքում տեղի է ունեցել Լիդիցեի կերպարվեստի մանկական միջազգային 49-րդ ցուցահանդեսի մրցանակաբաշխության արարողությունը։ Ցուցահանդեսին մասնակցել էին ավելի քան 11000 երեխաներ աշխարհի 72 երկրներից։ Հայաստանից մասնակցություն էին ունեցել 102 երեխա 8 դպրոցներից մրցանակի են արժանացել 3 դպրոցների սաներ՝ երկու մասնակցի շնորհվել է մեդալ, ևս 6 աշխատանք արժանացել է «Պատվավոր հիշատակման»։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությամբ 2022 թվականին անցկացվելիք ցուցահանդեսի համար ընտրված է «Թանգարան» խորագիրը: Միջոցառման վերաբերյալ այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ կից ներկայացվող նյութերից: Առցանց գրանցման վերջնաժամկետն է 2022 թվականի փետրվարի 11-ը։ Կից ուղարկում եմ Չեխիայի Լիդիցե քաղաքի կերպարվեստի մանկական միջազգային 50-րդ ցուցահանդեսի վերաբերյալ տեղեկատվությունը: